National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.06.2022
Քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
1 / 3

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թ. կատարել է պետական բյուջեի 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Ծախսերը կազմել են 201.4 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 94.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել ճանապարհային ցանցի բարելավման, տարածքային զարգացման, ոռոգման համակարգի առողջացման, քաղաքային զարգացման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման բարելավման ծրագրերի կատարողականով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասն ներկայացրել է յուրաքանչյուր ծրագրի եւ միջոցառման կատարողականներն ու օգտագործված գումարները, ընդգծել դրանց նպատակային օգտագործման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ նախարարությունն առաջնորդվել է Կառավարության հնգամյա ծրագրով եւ որոշումներով: Հիմնական նպատակը եղել է տնտեսության ենթակառուցվածքների արդիականացումն ու տարածքային կառավարման համաչափ զարգացումը:

Նախարարը շեշտադրել է համայնքների խոշորացման կարեւորությունը: 2021 թ.  441 համայնք միավորվել է 38 համայնքային փնջի մեջ: Խոշորացման արդյունքում համայնքներին տրամադրվել է 67 միավոր տեխնիկա: 967 մլն դրամ է հատկացվել սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Լայնամասշտաբ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել. շուրջ 565 կմ ճանապարհ է կառուցվել: Նա կարեւորել է նաեւ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագիրը, որի միջոցառումների շրջանակում օգտագործվել է 10.1 միլիարդ դրամ կամ նախատեսված միջոցների 79.3 տոկոսը:

2021 թ. ոռոգման համակարգի առողջացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 92.4 տոկոսը, ավելի քան 19.8 մլրդ դրամ:

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակում 2021 թ. հիմնանորոգվել են 187.4 կմ երկարությամբ ոռոգման ցանցեր՝ նախատեսված 215 կմ դիմաց: Օգտագործվել է 4.6 մլրդ դրամ:

Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 98 տոկոսը՝ 81.2 միլիարդ դրամ:

Անդրադառնալով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Վերին Լարսի անցակետում առաջացած մեծ հերթերին վերաբերող հարցին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է.

«Բոլոր կողմի գործընկերները բավական ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու համար: Օրինակ՝ եթե թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում, կարծում եմ՝ շատ բանի մասին է խոսում: Շաբաթ օրն Էկոնոմիկայի նախարարը, իմ տեղակալը, ՊԵԿ մեր գործընկերները եղել են Լարսում՝ ռուսական, վրացական մեր գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել վիճակը բարելավելու ուղղությամբ: Ունենք պամանավորվածություն, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաեւ կլինի որոշակի արտոնություն ԵԱՏՄ երկրների համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am